Главная » 2018 » Դեկտեմբեր » 4 » Դեկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Դեկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:
 

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 06:00, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալն ու ինքնահայեցմամբ զբաղվելը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ինչպես նաև ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:
 

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 06:00-ից, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Նվերների, հայտնագործությունների, երկրային գործերի օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրությամբ լինել, կառավարել հույզերը: Խորհուրդ չի տրվում ծառեր տնկել ու ծաղիկներ քաղել: Հետևեք զարկերակային ճնշմանը, շատ մի կարդացեք ու վառ լույսին երկար մի նայեք:




Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարող եք պայքարել ճշմարիտ գործի համար: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ պայքարելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել ու մարել պարտքերը: Օրը խորամանկություն, անգործություն ու ծուլություն չի հանդուրժի: Ձեռքի աշխատանքով զբաղվելու ու վիրահատվելու համար լավագույն օրն է: Խորհուրդ չի տրվում խորամանկության դիմել, բուսականությանը վնաս հասցնել: Կերակուրներից նախապատվությունը տվեք կծու ու կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլը: Խուսափեք խոզի մսից, սալից ու քաղցրեղենից: Հնարավոր են էքստրեմալ երազներ: Դրանք բարի կլինեն:



 
Просмотров: 180 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES