21:00
Դեկտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 6-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 05:48-ից՝ Աղեղնավորի:
 

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:16-ը, բարձրագույն ճշմարտություններին հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Նվերների, հայտնագործությունների, երկրային գործերի օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրությամբ լինել, կառավարել հույզերը: Խորհուրդ չի տրվում ծառեր տնկել ու ծաղիկներ քաղել: Հետևեք զարկերակային ճնշմանը, շատ մի կարդացեք ու վառ լույսին երկար մի նայեք:
 

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:16-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Անկումների ու աղետների օր է: Ցանկացած երազ, կանխազգացում սուտ կլինի: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Պատասխանատու եղեք, պայքարեք ձանձրույթի ու տագնապի դեմ, չափավորություն դրսևորեք, զբաղվեք տան ու տնտեսության հարցերով: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը: 




Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ուսման ու ուսուցանելու հետ: Կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել, վերականգնել էներգիան: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում տեսնեք ձեր շրջապատին:



 
Просмотров: 201 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0