Главная » 2018 » Դեկտեմբեր » 6 » Դեկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Դեկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:
Լուսնային 29-րդ օրվան բաժին են հասնում գիշերային ժամերը՝ 00:00-ից 08:28-ը:

 

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 08:28-ից ու ձգվում մինչև 10:20-ը, սիրո, ներողամտության օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճանապարհը: Բարենպաստ է եզրակացություններ անելը, մյուսներին ուրախություն պարգևելը, անպիտանից հրաժարվելը, պարտքերը վերադարձնելն ու գործերն ավարտին հասցնելը: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց:
 

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 10:20-ից, մեծ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախագծերը: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, լավ է միայն պլանավորեք դրանք: Հետո այդ պլանները հաջողությամբ կյանքի կկոչվեն: Օգտակար կլինի հանգստանալն ու հոսանքին տրվելը: Ճնշեք ամեն ինչ անհապաղ կյանքի կոչելու ցանկությունը: Խորհուրդ չի տրվում կարևոր գործեր սկսել, ճամփորդել ու առևտուր անել: Սեփական ուժերի ու հնարավորությունների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի: Խուսափեք ալկոհոլից, շատ կծու ու տաք ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկար ընթացք կստանան: 




Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղու ընտրություն անել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Թեթև, բուսական սնունդ օգտագործեք: Երազները կշիռ կունենան ու արագ կյանքի կկոչվեն: Լավ նշան է շատ երազներ տեսնելը:



 
Просмотров: 199 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES