21:00
Դեկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը

Դեկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 15:01-ից՝ Այծեղջյուրի:
 

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է մինչև 09:34-ը, մեծ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախագծերը: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, լավ է միայն պլանավորեք դրանք: Հետո այդ պլանները հաջողությամբ կյանքի կկոչվեն: Օգտակար կլինի հանգստանալն ու հոսանքին տրվելը: Ճնշեք ամեն ինչ անհապաղ կյանքի կոչելու ցանկությունը: Խորհուրդ չի տրվում կարևոր գործեր սկսել, ճամփորդել ու առևտուր անել: Սեփական ուժերի ու հնարավորությունների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի: Խուսափեք ալկոհոլից, շատ կծու ու տաք ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկար ընթացք կստանան:
 

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09:34-ից, պետք է կրկին ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախագծերը: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտուր անելու, դիետաներ սկսելու համար: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 
 




Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում գործողության մեջ լինել, աշխատել: Կարող եք լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել կամ զբաղվել տան հարցերով: Թեթև սնունդ օգտագործեք: Հեղուկ քիչ օգտագործեք: Բարի նշան կլինի երազներ չտեսնելը:



 
Просмотров: 204 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0