Հոկտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 17-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը։ Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 11։35-ից՝ Ջրհոսի։
 

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 16։18-ը, մեղքերի համար զղջալու, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է։ Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ զբաղվելը։ Չի կարելի ալկոհոլ օգտագործել։ 
 

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 16։18-ից, յուրաքանչյուր քայլը սթափ կշռադատելու ու գնահատելու օր է։ Բարենպաստ է այգում աշխատելը։ Կարող եք ճամփորդել։ Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը։ Անբարենպաստ է ամուսնություն կնքելը։ Հարմար ժամանակ չէ սովորելու, խոհանոցում աշխատելու համար։ Չի կարելի ստել, գոռոզ լինել, իսկ ոչ ադեկվատ լինելը կարող է խափանել բոլոր նախաձեռնությունները։ Որպես կանոն՝ այսօր ակտիվությունը բացասական արդյունք է տալիս։ 



Այսօր արևային 1-ին օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ, որը համադրվում է ներքին լրջության ու անձնական առաքելության զգացման հետ։ Խորհուրդ է տրվում մեկ ամսվա պլաններ կառուցել։ Ցանկացած ստեղծագործական մեկնարկ հաջող կլինի։ Չի կարելի տխրել, ձանձրույթին տրվել և շտապել։ Կարկանդակներ թխեք ու հյուրեր կանչեք։ Կարող եք գինի խմել։ Երազում տոնակատարություն, լույս ու կրակ տեսնելը լավ նշան է։





16.10.2018 231 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։