Հոկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը։ Լուսինը Ջրհոսի նշանի տակ է։
 

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 16։48, ամեն քայլը կշռադատելու ու գնահատելու, ագրեսիայից ակտիվ ինքնապաշտպանվելու օր է։ Օրը բարենպաստ է այգում աշխատելու, ճամփորդություններ կատարելու համար։ Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը։ Ներեք այն մարդուն, ով վիրավորել է ձեզ։ Անբարենպաստ է ամուսնություն կնքելը։ Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար։ Մի ստեք, գոռոզ մի եղեք։ Ոչ ադեկվատ լինելը կարող է խափանել բոլոր նախաձեռնությունները։ Որպես կանոն՝ այս օրը ակտիվությունը ոչ մի լավ բանի չի բերում։
 

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 16։48-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է։ Բարենպաստ է լինել ընտանիքում, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել։ Տան վերանորոգման հետ կապված գործերն արագ առաջ կգնան։ Անբարենպաստ է հարաբերություններ խզելը։ Խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է։ Խորհուրդ չի տրվում նաև ճամփորդություններ կատարել։ 



Այսօր արևային 2-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գաղափարների օր է։ Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել։ Սա հինը նորով փոխարինելու օր է։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով։ Օրվա երազները բարի են։





17.10.2018 217 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։