Հոկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը։ Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 00։20-ից՝ Ձկների։
 

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 17։33-ը, անկառավարելի հզորության օր է։ Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել։ Կարող եք զբաղվել ձեզանով՝ զբոսնել, մարմնամարզություն անել, կոփել մարմինը։ Զգույշ եղեք միջատների հետ։ Զգուշություն ու ուշադրություն է պետք ցանկացած աշխատանք կատարելիս։ Խորհուրդ է տրվում սկսած գործերն ավարտին հասցնել, ճամփորդել ու տեղափոխվել։ Խորհուրդ չի տրվում մեծ գործեր սկսել, առևտուր անել, զբաղվել վտանգավոր աշխատանքով։
 

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 17։33-ից, մտքերը մաքրելու, բանականության՝ զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է։ Հնարավոր է՝ խոստովանություններ ստանաք, իրականանան երազանքները։ Նվերներ տվեք, աշխատեք այգում, ներողամիտ ու այլասեր եղեք, բայց պետք չէ թուլանալ։ Խորհուրդ չի տրվում առևտուր անել, մոլախաղերով զբաղվել, բարկանալ, լաց լինել։ Կոպիտ սնունդ մի օգտագործեք, շատ ջուր խմեք։



Այսօր արևային 4-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա արդարության համար պայքարի, ասպետություն դրսևորելու օր է։ Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք նաև ռիսկի դիմել։ Սա պարտքի կատարման շրջան է։ Խորհուրդ չի տրվում պասիվ լինել, հանգստանալ, սպասել երջանիկ պատահականության։ Կարող եք կծու ուտեստներ օգտագործել։ Ալկոհոլն անցանկալի է։ Երազում մարտեր, ճակատամարտ, պայքար տեսնելը նշանակում է, որ շուտով կլուծեք թշնամիների հետ խնդիրները։ Երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը լավ նշան է։





19.10.2018 300 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։