Հոկտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 21-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը։ Լուսինը Ձկների նշանի տակ է։
 

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 17։51-ը, հանգստանալու, մտքերը մաքրելու, իմաստնության՝ զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է։ Հնարավոր է խոստովանություններ ստանաք, կարող են իրականանալ երազանքները։ Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, ուշադիր լինել սեփական անձին ներողամիտ ու այլասեր լինել, բայց պետք չէ թուլանալ։ Խորհուրդ չի տրվում առևտուր անել, մոլախաղերով տարվել, բարկանալ, հայհոյել ու լաց լինել։ Կոշտ ուտեստներից խուսափեք ու շատ ջուր խմեք։
 

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 17։51-ից, ինֆորմացիա կուտակելու, սովորելու, խորհրդատվության դիմելու օր է։ Օրը բարենպաստ է ուսման, հաց թխելու ու խոհարարական տաղանդները դրսևորելու համար։ Կարող եք սեփական ձեռքով կենցաղային իրեր պատրաստել կամ խանութից ձեռք բերել դրանք։ Խորհուրդ չի տրվում մեծ գործեր սկսել, ճամփորդել, հարաբերություններում ինչ-որ բան փոխել։



Այսօր արևային 5-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը հնազանդություն է պահանջում։ Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է։ Խուսափեք սեռական կապերից։ Սննդակարգում շատ հատիկավորներ օգտագործեք։ Այսօր լավ նշան են կոնկրետ, իրական երազները։





20.10.2018 84 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։