Հոկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 10:58-ից՝ Խոյի:
 

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:08-ը, տեղեկատվություն կուտակելու, ուսման, խորհրդատվության դիմելու օր է: Օրը հարմար է սովորելու, հաց թխելու, ուտեստներ պատրաստելու համար: Կարող եք տան համար սեփական ձեռքով իրեր պատրաստել կամ գնել կենցաղի համար անհրաժեշտ իրերը: Խորհուրդ չի տրվում մեծ գործեր սկսել, ճամփորդել, ինչ-որ բան փոխել հարաբերություններում:
 

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 18:08-ից, կարևոր օր է: Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով զբաղվելը, ինչպես նաև մեծ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Խորհուրդ չի տրվում գերլարել տեսողությունը: Օրվա հիվանդությունները արագ կանցնեն: Հոգեկանն այսօր գերծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության անկումներ:



Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը վերականգնելու, կոմպլեքսների դեմ պայքարելու, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, հոգ տանել առողջության մասին: Խուսափեք վիրահատություններից: Հնարավորինս շատ ջուր օգտագործեք:





21.10.2018 209 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։