Հոկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 15-րդ և 16-րդ օրերը։ Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 18։33-ից՝ Ցուլի։
 

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 18։43-ը, մարմնական գայթակղությունների օր է, որոնց դեմ պետք է պայքարել։ Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը։ 15-րդ լուսնային օրը տեսած երազը կարող է իրականանալ մեկ ամսվա մեջ։ Խորհուրդ է տրվում համեստ լինել, պայքարել ծուլության դեմ։ Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, հատիկավորներ օգտագործեք, խուսափեք խնձոր ուտելուց։ Խորհուրդ չի տրվում վիճել, լուծել ընտանեկան խնդիրները, նվերներ ընդունել։ Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է, զգույշ եղեք։
 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 18։43-ից, ամենամաքուր օրերից մեկն է։ Չարությունն ու ագրեսիվությունը, նախանձն այսօր դեպի անկում կտանեն։ Սա մաքրման, լուսավորման, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է։ Այսօր պարտադիր կլինեն հոգեպես խաղաղ լինելը, միտքը, մարմինն ու հոգեկանը ներդաշնակության մեջ պահելը։ Խորհուրդ է տրվում զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ պլանավորել ու կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու զբաղվել ինքնակատարելագործմամբ։ Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք։ Խորհուրդ չի տրվում ագրեսիվություն ու չարություն դրսևորել, նախանձել ու վիճել։



Այսօր արևային 8-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Հնից ու անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, կերպափոխության օր է։ խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել։ Լավ կանցնեն վիրահատությունները։ Օրը բարենպաստ է կարճատև ուղևորությունների ու արկածների համար։ Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել։ Սննդի մեջ բազմազանություն մտցրեք։ Խորհուրդ է տրվում նոր ուտեստներ փորձել։ Երազները կիրականան, եթե դրանք տեսնեք առավոտյան։





23.10.2018 186 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։