Հոկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը։ Լուսինը Ցուլի նշանի տակ է։
 

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 19։03-ը, ամենամաքուր օրերից մեկն է։ Այսօր դրսևորվող չարությունը, ագրեսիվությունը և նախանձը դեպի անկում կտանեն։ Սա մաքրության, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է։ Այսօր պարտադիր պայմաններ են հոգեկան խաղաղությունը, մարմնի, մտքի ու հոգեկանի ներդաշնակությունը։ Բարենպաստ է մաքրություն անել կամ զբաղվել այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու ինքնակատարելագործվել։ Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք։ Խորհուրդ չի տրվում վիճել ու արգեսիվ լինել, նախանձել։ Խուսափեք կենդանական ծագման սննդից։
 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19։03-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, էքստազի ու կյանքից ուրախություն ստանալու օր է։ Սա նաև սիրո օր է, բայց պետք չէ մոռանալ զգուշության մասին։ Անկառավարելի էներգիայի պատճառով այն իր մեջ անակնկալներ կկրի։ Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել ձանձրալի ու միապաղաղ գործերով, հաշվետվություններ կազմել ու գերլարվել։ Հոգեկանը լարված կլինի։ Վնասվածներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է։



Այսօր արևային 9-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը վեր հանելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ։ Այսօր կարող եք հրաժեշտ տալ հնին ու անպիտանին։ Խորհուրդ չի տրվում գործ ունենալ պայթյունավտանգ առարկաների ու նյութերի հետ։ Խուսափեք շատ տաք կերակուրներից։ Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք։ Շատ լավ կլինի, եթե ուրախ ու առույգ արթնանաք։





24.10.2018 153 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։