Հոկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը։ Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 23։40-ից՝ Երկվորյակի։
 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 19։28-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, էքստազի ու կյանքով ուրախանալու օր է։ Սա նաև սիրո օր է, բայց պետք չէ կորցնել գլուխն ու անզգույշ լինել։ Անկառավարելի էներգիայի պատճառով այն իր մեջ անակնկալներ կպարունակի։ Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը։ Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը։
 

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 19։28-ից, պասիվ օր է։ Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է։ Խոչընդոտներ կառաջանան։ Այնպիսի տպավորություն կունենաք, որ ինչ-որ մեկն ուզում է շեղել ձեզ ճիշտ ուղուց։ Պետք է պայքարեք ձեր վատ ու կեղտոտ մտքերի դեմ։ Փորձեք ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից։ Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը։ Անբարենպաստ է ինչ-որ բան պլանավորելը։



Այսօր արևային 10-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Սա ինքնավերլուծության ու մեդիտացիայի, վախերը հաղթահարելու օր է։ Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանը ու հանգստանալ։ Խուսափեք դեղեր օգտագործելուց։ Քաղցր հյութեր խմեք ու նախապատվությունը տվեք կաթնամթերքին։ Երազում ձկներ, սնկեր ու պտուղներ տեսնելը լավ նշան է։ Վատ նշան է կրակ տեսնելը։





25.10.2018 457 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։