Հոկտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 27-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը։ Լուսինը Երկվորյակի նշանի տակ է։
 

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 19։59-ը, պասիվ օր է։ Այն ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է։ Խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից։ Պետք է պայքարել կեղտոտ մտքերի դեմ, իրատես լինել։ Փորձեք ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից։ Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը։ Խորհուրդ չի տրվում մարդկանց պիտակավորել և ինչ-որ բան պլանավորել։ Հրաժարվեք ալկոհոլից ու ծխախոտից։
 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 19։59-ից, ծանր ու բարդ օր է։ Այն վտանգավոր է թունավորումների տեսանկյունից։ Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ։ Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է։ Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել ու բանակցություններ վարել։ Օրը վատն է հոգեպես անկայուն մարդկանց համար։ 



Այսօր արևային 11-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Այսօր լուսավոր, փայլուն ու ուրախ օր է։ Աշխարհաճանաչողության օր է։ Օրը կապված է կրթության, գիտության, ընթերցանության հետ։ Խորհուրդ է տրվում ամեն ինչ արագ ու թեթև անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել։ Խորհուրդ չի տրվում դիետա սկսել։ Մի մերժեք երեխաների խնդրանքները։ Պետք չէ ինչ-որ բան պլանավորել։ Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ, բայց խուսափեք քաղցրից ու մսից։ Խմիչքներից նախապատվությունը տվեք գարեջրին։





26.10.2018 170 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։