Հոկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը։ Լուսինը Երկվորյակի նշանի տակ է։
 

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 19։40-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է։ Այն վտանգավոր է թունավորումների, գիտակցության մթագնման տեսանկյունից։ Ինչ-որ մեղքի մեջ ներքաշվելով՝ մարդը կարող է թակարդն ընկնել։ Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ։ Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է։ Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել ու բանակցություններ վարել։ Օրը լավը չէ հոգեպես անկայուն մարդկանց համար։
 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19։40-ից, անկեղծության ու բացահայտումների օր է։ Հոգևոր կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է։ Սա առաջնորդների, հռետորների ժամանակն է։ Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին։ Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով։ Այդպես շատ էներգիա կվատնեք։ Նախապատվությունը տվեք մսային ուտեստներին։ Մի լարեք տեսողությունը։ 



Այսօր արևային 12-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը նվիրված է մայրությանը։ Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին։ Այսօր կստանաք այնքան, որքանի արժանացել եք։ Խորհուրդ չի տրվում փողոցում, մարդկանց մեջ շատ ժամանակ անցկացնել, շատ համառել։ Ավելի լավ է ինտուիցիայով ղեկավարվեք։ Կծու ուտեստներ փորձեք։ Սա խորհրդանշական երազների օր է, խոսքը հատկապես առավոտյան տեսած երազների մասին է։





27.10.2018 247 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։