Главная » 2018 » Հոկտեմբեր » 28 » Հոկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
23:00
Հոկտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 29-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ, է իսկ 02:26-ից՝ Խեցգետնի:
 

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:32-ը, բացահայտումների ու անկեղծության օր է: Սա հոգևոր վերափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Օրը լավը չէ դիետաների համար:
 

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:32-ից, լավ է խիզախություն դրսևորելու, զոհողությունների գնալու, նպատակին հասնելու ճանապարհին համառ լինելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է: Օրը լավն է սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննություններ հանձնելու համար: Նոր աշխատանք փնտրելու համար էլ հարմար է հենց լուսնային 21-րդ օրը: Խորհուրդ է տրվում ակտիվ լինել: Անբարենպաստ է սկանդալներ սարքելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք կատարելու ձգտումը: Մարմնամարզություն արեք, աշխատեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին:



Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր դռներ են բացվում դեպի ապագան, նոր մակարդակի բարձրանալու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել կամ կտրուկ վերջ դնել հարաբերություններին: Ուտելիս զուսպ եղեք, հրաժարվեք մսից: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա պարունակող երազները:



Просмотров: 152 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES