Главная » 2018 » Հոկտեմբեր » 29 » Հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը։ Լուսինը Խեցգետնի նշանի տակ է։
 

Լուսնային 21-րդ օրը, որը ձվում է մինչև 21։36-ը, խիզախություն դրսևորելու, զոհողությունների գնալու, հեղափոխական վերափոխումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է։ Ակտիվ, ստեղծագործ օր է։ Այն հարմար է սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննություններ հանձնելու համար։ Նոր աշխատանք փնտրելու համար էլ հարմար է լուսնային 21-րդ օրը։ Կարող եք հավատարմության երդում տալ։ Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է։ Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնակ մնալ և ձգտել ծանր աշխատանք կատարել։ Մարմնամարզություն արեք, ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդին։
 

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 21։36-ից, բարենպաստ է հմտություններ ձեռք բերելու, կանխատեսելու, սովորելու, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելու համար։ Կարող եք սովորեցնել ուրիշներին, փոխանցել ձեր փորձը, աշակերտներ պատրաստել, գիտելիքներ կուտակել։ Խորհուրդ չի տրվում ճամփորդել, նոր գործեր սկսել, զբաղվել բիզնեսով, բանակցություններ վարել։ Կապեր հաստատել էլ ցանկալի չէ։ Շատ բուսական սնունդ օգտագործեք։



Այսօր արևային 14-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել։ Խուսափեք վիճելուց։ Նախապատվությունը տվեք կաթնամթերքին։ Օրվա երազները աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա։



Просмотров: 214 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES