Հոկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը։ Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 05։41-ից՝ Առյուծի։
 

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 22։50-ը, տխրության, կենսափորձի օր է։ Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, սեփական արմատներն ուսումնասիրել, արխիվային աշխատանք անել։ Կարող եք սովորեցնել ուրիշներին, փոխանցել ձեր փորձը, աշակերտներ պատրաստել, առատաձեռն լինել կամ պարզապես գիտելիքներ կուտակել։ Խորհուրդ չի տրվում ճամփորդել, նոր գործեր սկսել, զբաղվել բիզնեսով, բանակցություններ վարել, կապեր հաստատել։ Բուսական սնունդ օգտագործեք։
 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 22։50-ից, պայքարեք վախերի դեմ։ Չի կարելի անգործության մատնվել, սիրախաղերով տարվել։ Խորհուրդ է տրվում զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակերպելով, մաքրություն անելով։ Նախապատվությունը տվեք կաթնամթերքին։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, պրովոկացիաներին ու վրեժի գայթակղությանը տրվել։ Խուսափեք մսից ու դրանից պատրաստված ուտեստներից։



Այսօր արևային 15-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը հարմար է միություններ կնքելու, հոգևոր ու մարմնական ուժեր ձեռք բերելու համար։ Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի։ Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ կամ վերանորոգման աշխատանքներով։ Կարող եք մաքրություն անել։ Խնամեք բույսերն ու կենդանիներին։ Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես ծանրաբեռնվել։ Պետք չէ գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով։ Ավելի շատ մրգեր ու հյութեր օգտագործեք։ Մի հրաժարվեք քացրավենիքից, մեղրից։ Խուսափեք գինի խմելուց։





30.10.2018 152 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։