21:00
Նոյեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 11-ը կիսում են լուսնային չորրորդ ու հինգերորդ օրերը։ Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 06։54-ից՝ Այծեղջյուրի։
 

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է մինչև 11։45-ը, լավ է անցկացնել միայնության մեջ։ Աշխատեք շտապողական որոշումներ չընդունել։ Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք։ Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում լինելն ու զբոսնելը։ Կգտնեք վաղուց կորած իրերը։ Խորհուրդ չի տրվում ծառ կտրել ու ծաղիկներ քաղել։ Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան։
 

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11։45-ից, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է։ Կարող եք ուղևորությունների մեկնել։ Սնվելիս նախապատվությունը տվեք այն ամենին, ինչի ախորժակն ունեք։ Այսօր այդ հարցում ազատություն կարող եք տալ ձեզ։ Բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք։ Խորհուրդ չեն տրվում դիետաները։



Այսօր արևային 26-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Այսօր շատ կլինեն ճակատագրի նվերները։ Մեծ եկամուտների, խոշոր գնումների, գործնական միջոցառումների օր է։ Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգերին ու կարգուկանոնին։ Ունեցվածքի, կարևոր փաստաթղթերի մասին հոգ տանելու, հողի հետ աշխատելու օր է։ Նվերներ արեք։ Կարող եք ուտել, այն ինչ ուզում եք, բայց կաթնամթերքն առավել ցանկալի ընտրություն կլինի։ Երազում մազերը կտրելը վատ նշան է։ Լավն են ունեցվածք ժառանգելու, եկամուտներ ու գումար ստանալու մասին երազները։


 

Просмотров: 142 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0