21:00
Նոյեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 12-ը կիսում են լուսնային հինգերորդ ու վեցերորդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:
 

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է մինչև 12:37-ը, սկզբունքները ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ուղևորություններ մեկնել: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն: Այսօր կարող եք ուտել այն, ինչի ախորժակն ունեք, բայց շատակերությամբ չզբաղվեք: Խորհուրդ չի տրվում դիետա սկսել: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:
 

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 12:37-ից, սիրո, տիեզերական էներգիան յուրացնելու օր է: Բարենպաստ նշան է կորցրած կամ գողացված իրեր գտնելը: Խորհուրդ չի տրվում պատմել վատ երազները, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ:



Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել մարդկանց մեջ ու հեևել աշխարհին: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Թեթև, բազմազան սնունդ օգտագործեք: Լավ նշան է երազում երկինք տեսնելը:


 

 

 

Просмотров: 207 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES