Главная » 2018 » Նոյեմբեր » 12 » Նոյեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 13-ը կիսում են լուսնային վեցերորդ ու յոթերորդ օրերը։ Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 18։45-ից՝ Ջրհոսի։
 

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 13։18-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է։ Լավ նշան է կորած կամ գողացված իրեր գտնելը։ Պետք չէ պատմել վատ երազները, հակառակ դեպքում դրանք իրականություն կդառնան։ Ուշադիր եղեք շնչառական համակարգին։ Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար։ 
 

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 13։18-ից, գրքերի, արձանագրությունների մասին հոգ տանելու օր է։ Բարենպաստ է ամունանալը, գնումներ անելը։ Լավ է, եթե այսօր արկածներ ունենաք։ Խորհուրդ չի տրվում բարկանալ երեխաների վրա, ինչ-որ մեկին վատը ցանկանալ, ստել, գրքեր ու նամակներ պատռել։ Խուսափեք ձու ուտելուց։ Ուշադիր եղեք թոքերին։ Վիրահատությունների համար լավ օր է։



Այսօր արևային 28-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Խորհուրդ է տրվում գայթակղություններին չտրվել։ Մաքրություն հաստատեք ձեր ներսում ու շուրջը ամեն տեղ։ Խորհուրդ չի տրվում ինչ-որ նոր բան սկսել։ Խուսափեք սեռական կապերից։ Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ։


 

 

 

 

 

 

 

Просмотров: 210 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES