Главная » 2018 » Նոյեմբեր » 13 » Նոյեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 14-ը կիսում են լուսնային յոթերորդ ու ութերորդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:
 

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչը 13:51-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է երեխաների վրա բարկանալը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, ստելը, նամակներ ու թղթեր պատռելը: Խուսափեք ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հարմար է վիրահատությունների համար:
 

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:51-ից, բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլից: Կարող եք դիետա սկսել:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որի լույսի ներքո չարը ոչնչանում է: Խորհուրդ է տրվում կարդալ, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց չճամփորդել: Երեկոյան կարող եք խնջույք կազմակերպել: Այսօր խուսափեք շատ կոսմետիկա ու օծանելիք օգտագործելուց: Թեթև սնունդ, աղցաններ ու բուսական յուղեր օգտագործեք: Երազները կշիռ կունենան, եթե երազում ձայներ ու երաժշտություն լսեք:


Просмотров: 287 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES