Главная » 2018 » Նոյեմբեր » 14 » Նոյեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 15-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:
 

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:17-ը, բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ զբաղվելը: Խուսափեք ալկոհոլից: Կարող եք դիետա սկսել, մաքրել ստամոքսն ու աղիները:
Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:17-ից, պետք է ամենայն ուշադրությամբ կշռադատել ամեն քայլը: Այսօր շատ լավ կլինի ներեք նրան, ով վիրավորել է ձեզ: Օրը բարենպաստ է այգում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնակառավարումը:

 

Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են փչացնել բոլոր նախաձեռնությունները: Այսօր խորհուրդ չի տրվում շատ ակտիվ լինել: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա բարեգործության, ժամանակի դեմ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մաքրությունը, լվացքը և այլն: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, ինչպես նաև կաթ, կաթնամթերք ու հաց օգտագործել: Կարող եք նաև դիետա սկսել: Լավ նշան է երազներ չտեսնելը:


 

Просмотров: 256 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES