21:00
Նոյեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 16-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը։ Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07։41-ից՝ Ձկների։
 

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 14։39-ը, պետք է լավ կշռադատել ամեն քայլը։ Այսօր շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը։ Օրը բարենպաստ է այգում աշխատելու ու ճամփորդելու համար։ Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել։ Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտն ու հպարտությունը կարող են փչացնել բոլոր նախաձեռնությունները։ Այսօր շատ ակտիվ լինել չի կարելի։ Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները։
 

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 14։39-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է։ Բարենպաստ է լինել տանը, ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել բարեկամներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել։ Հեշտ կընթանան տուն կառուցելու կամ վերանորոգման գործերը։ Խորհուրդ չի տրվում վերջ տալ հարաբերություններին, խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է։ Անբարենպաստ է ճամփորդելը։




Այսօր արևային 1-ին օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ։ Խորհուրդ է տրվում մեկ ամսվա պլան մշակել, լավը կլինեն բոլոր ստեղծագործ նախաձեռնությունները։ Կարող եք նոր սանրվածք անել։ Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրույթին տրվել և շտապել։ Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել ու հյուրեր կանչել։ Կարող եք գինի խմել։ Լավ նշան է երազում տոնակատարություն, լույս ու կրակ տեսնելը։


 

 

 

 

 

 

 

Просмотров: 174 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES