Главная » 2018 » Նոյեմբեր » 16 » Նոյեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 17-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:
 

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:57-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել բարեկամներին, առևտուր անել ու գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ դնելն ու ճամփորդելը:
 

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 14:57-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր առողջությամբ՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է անհրաժեշտ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը:




Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների ու գաղափարների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Խուսափեք ալկոհոլից: Օրվա երազները բարի կլինեն:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Просмотров: 219 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES