21:00
Նոյեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 18-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 18:55-ից՝ Խոյի:
 

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:14-ը, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեզանով, ձեր առողջությամբ՝ զբոսնեք, մարմնամարզություն արեք: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն ու ուշադրություն է անհրաժեշտ: Բարենպաստ է ավարտին հասցնել սկսած գործերը, ճամփորդել, տեղափոխվել: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը:
 

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 15:14-ից, հանգստության, մտքերը մաքրելու, բանականության՝ զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Հնարավոր է խոստովանություններ լսեք, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, ուշադիր լինել սեփական անձին: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու լաց լինելը: Սննդակարգից հանեք կոշտ ուտեստները, ավելի շատ ջուր խմեք: 




Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, գումար կուտակելու հետ: Խորհուրդ է տրվում վերանորոգում սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք դատական գործեր սկսել: Սահմանափակեք ծախսերը: Օրը լավը չէ վիրահատությունների համար: Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ: Լավ է ուտել սեփական ձեռքով պատրաստածը:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Просмотров: 99 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0