Главная » 2018 » Նոյեմբեր » 18 » Նոյեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
23:30
Նոյեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 19-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:
 

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:30-ը, հանգստության, մտքերը մաքրելու, առողջ բանականության՝ս զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Հնարավոր է՝ խոստովանություններ ստանաք ու կատարվեն երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում: Խորհուրդ չի տրվում առևտուր անել, մոլախաղերով տարվել, բարկանալ, լաց լինել: Սահմանափակեք կոպիտ սնունդը, ավելի շատ ջուր խմեք:
 

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 15:30-ից, բարենպաստ է ուսման, գնումներ անելու, գումար կուտակելու, տան համար իրեր պատրաստելու, խոհարարական տաղանդները դրսևորելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, կայուն հարաբերություններում ինչ-որ բան փոխելը:




Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքերը վերադարձնելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Կարող եք կծու ուտեստներ փորձել: Խուսափեք ալկոհոլից: Երազում մարտեր, պայքար տեսնելը կանխատեսում է թշնամու հետ խնդիրների մոտակա լուծումը: Լավ նշան է երազում ձեզ ակտիվ տեսնելը:


Просмотров: 256 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES