Главная » 2018 » Նոյեմբեր » 19 » Նոյեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 20-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը։ Լուսինը Խոյի նշանի տակ է։
 

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է մինչև 15։47-ը, տեղեկատվություն կուտակելու, ուսման, խորհուրդների հարցով դիմելու օր է։ Բարենպաստ է խոհանոցային գործերով զբաղվելը, սովորելը, տան համար իրեր պատրաստելը։ Խորհուրդ չի տրվում մեծ գործեր ձեռնարկել, ճամփորդել, հարաբերություններում ինչ-որ բան փոխել։
 

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 15։47-ից, կարևոր օր է։ Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է։ Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը։ Խուսափեք տեսողությունը ծանրաբեռնելուց։ Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն։ 




Այսօր արևային 5-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը հնազանդություն է պահանջում։ Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է։ Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը։ Լավ նշան են կոնկրետ, իրականությանը մոտ երազները։


Просмотров: 203 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES