21:00
Նոյեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 21-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը։ Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 02։42-ից՝ Ցուլի։
 

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 16։06-ը, կարևոր օր է։ Այն ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է։ Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, ինչպես նաև կարևոր, գլոբալ հարցերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը։ Խուսափեք տեսողությունը լարելուց։
 

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 16։06-ից, մարմնային գայթակղությունների օր է։ Պետք է զղպվածություն զարգացնեք ձեր մեջ։ Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը։ Այսօր տեսած երազը կարող է իրականանալ մեկ ամսվա մեջ։ Խորհուրդ է տրվում համեստ լինել, պայքարել ծուլության դեմ։ Խուսափեք վիճելուց, նվերներ ընդունելուց, ընտանեկան խնդիրները լուծելուց։ 
 




Այսօր արևային 6-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Ներդաշնակության ու բուժման, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, բարեկամական կապեր հաստատելու օր է։ Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու սեփական առողջությամբ։ Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները։ Հնարավորինս շատ ջուր օգտագործեք։ 


Просмотров: 116 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0