Главная » 2018 » Նոյեմբեր » 21 » Նոյեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 22-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը։ Լուսինը Ցուլի նշանի տակ է։
 

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 16։29-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք։ Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը։ Լուսնային 15-րդ օրվա երազը կշիռ կունենա ու կիրականանա մեկ ամսվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում համեստ լինել, պայքարել ծուլության դեմ։ Խուսափեք վիճելուց, ընտանեկան խնդիրները լուծելուց և նվերներ ստանալուց։ Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը։ Ուտելիքներից նախապատվությունը տվեք հատիկավորներին, ճապոնական խոհանոցին։ Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն նաև ֆոբիաները։
 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16։29-ից, ամենամաքուր օրերից մեկն է։ Այսօր դրսևորած չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն։ Ապագա աշխատանքի համար նախագիծ կազմելու օր է։ Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու այլ օգտակար գործերով, հաշվարկներ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ։ Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք։ Խուսափեք վիճելուց, ագրեսիվ լինելուց ու նախանձելուց։ 

 




Այսօր արևային 7-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է, իսկ 12։01-ից՝ Աղեղնավորի։ Սա ավանդույթներն ամրապնդելու օր է։ Լավագույն օրն է սիրո, ստեղծագործական մեկնարկի համար։ Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ ու օրը թեթև անցկացնել։ Օրը լավ է անցկացնել տանից դուրս, ինչ-որ տեղ գնալ։


Просмотров: 198 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES