21:00
Նոյեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 23-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 07:10-ից՝ Երկվորյակի:
 

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:57-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը: Կարող եք հաշվարկներ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու զբաղվել ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն ու չափավորություն պահպանել: Չի կարելի վիճել ու ագրեսիա ցուցաբերել, նախանձել: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց:
 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 16:57-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Առաջին պլանում կհայտնվի սերը, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը, քանի որ անկառավարելի էներգիան իր մեջ անակնկալներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտուր անելը, հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու միջոցառումներ կազմակերպելը և ուրախանալը: Ցանկալի չէ զբաղվել ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով, հաշվետվություններ կազմել ու գերլարվել: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: 




Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հնից ազատվելու, նոր որակի բարձրանալու, կերպափոխության, մտքի փայլատակման օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Լավ կանցնեն նաև վիրահատությունները: Օրը հարմար է կարճատև ուղևորությունների, արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Նախապատվությունը տվեք բազմազան կերակրացանկին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք առավոտյան:


Просмотров: 140 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0