Главная » 2018 » Նոյեմբեր » 23 » Նոյեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 24-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:
 

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 17: 34-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու, պտղաբերության օր է: Առաջին պլանում կհայտնվի սերը, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը, քանի որ անկառավարելի էներգիան իր մեջ անակնկալներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտուր անելը, հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու միջոցառումներ կազմակերպելը և ուրախանալը: Ցանկալի չէ զբաղվել ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով, հաշվետվություններ կազմել ու գերլարվել: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:
 

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:34-ից, պասիվ օր է: Սա խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճշմարիտ ուղուց: Այսօր պետք է աշխատեք ձեր վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակեք, փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր է ճիշտ նախատրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Խորհուրդ չի տրվում մարդկանց պիտակավորել, հարբեցողությամբ զբաղվել ու շատ ծխել:




Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործեր, ճանապարհորդություն սկսելու, մարդկանց միավորելու օր է: Կարող եք ազատվել հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում գործ ունենալ կրակի հետ: Նախապատվությունը տվեք տաք ու արագ յուրացվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ թվով մարդկանց տեսնեք: Այսօր շատ կարևոր է ուրախ ու առույգ արթնանալը:


Просмотров: 187 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES