21:00
Նոյեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 25-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 09:37-ից՝ Խեցգետնի:
 

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:23-ը, պասիվ օր է: Սա խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կհայտնվեն, տպավորություն կստեղծվի, որ ձեզ ուզում են շեղել ճշմարիտ ուղուց: Այսօր պետք է աշխատեք ձեր վատ մտքերի դեմ, աշխարհի հանդեպ օբյեկտիվ հայացք մշակեք, փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվեք պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր է ճիշտ նախատրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Խորհուրդ չի տրվում մարդկանց պիտակավորել, հարբեցողությամբ զբաղվել ու շատ ծխել:
 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:23-ից, բարդ ու բավականին վտանգավոր օր է: Հնարավոր են թունավորումներ: Սեփական մեղքերի մեջ խճճվելով՝ մարդը կարող է չարի թակարդն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել ու բանակցություններ վարել: Օրը վատն է հոգեպես անհավասարակշիռ մարդկանց համար: 




Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում լինել բնության գրկում ու հանգստանալ: Խուսափեք դեղեր օգտագործելուց: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ նշան է երազում լողանալը, կենդանի ձկներ, սնկեր ու պտուղներ տեսնելը: Վատ նշան է կրակ տեսնելը:


Просмотров: 55 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0