22:30
Նոյեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 26-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:
 

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:24-ը, բարդ ու բավականին վտանգավոր օր է: Հնարավոր են թունավորումներ: Սեփական մեղքերի մեջ խճճվելով՝ մարդը կարող է չարի թակարդն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել ու բանակցություններ վարել: Օրը վատն է հոգեպես անհավասարակշիռ մարդկանց համար:
 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:24-ից, անկեղծանալու ու բացահայտումների օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, տարաբնույթ պարտքերից ազատվելու օր է: Սա առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Շատ էներգիա ծախսելու դեպքում կհյուծվեք: Այսօր վտանգավոր կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Աշխատեք տեսողությունը շատ չծանրաբեռնել: 




Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա լուսավոր, պայծառ, ուրախ օր է: Աշխարհը ճանաչելու ու բացահայտելու օր է: Այն կապված է կրթության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում դիետա սկսել, մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան պլանավորել: Կարող եք մի քիչ շատակերություն ձեզ թույլ տալ, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Օգտակար կլինի գարեջուրը:


Просмотров: 151 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES