21:00
Նոյեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 27-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը։ Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 11։34-ից՝ Առյուծի։
 

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 20։38-ը, անկեղծանալու ու բացահայտումների օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, տարաբնույթ պարտքերից ազատվելու օր է: Սա առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով: Շատ էներգիա ծախսելու դեպքում կհյուծվեք: Այսօր վտանգավոր կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Աշխատեք տեսողությունը շատ չծանրաբեռնել:
 

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20։38-ից, քաջություն դրսևորելու, զոհաբերության օր է։ Սա հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու մեջ համառություն ցուցաբերելու օր է։ Ակտիվ, ստեղծագործ օր է, այն հարմար է սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների ու մասնագիտական որակները ստուգելու համար։ Աշխատանքը փոխել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը։ Կարող եք հավատարմության երդում տալ։ Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնակ մնալ։ Մի փորձեք ծանր աշխատանք անել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը։




Այսօր արևային 12-րդ օրն է։ Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է։ Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը։ Խորհուրդ է տրվում կատարել մարդկանց խնդրանքները։ Կարող եք թուլանալ, հոսանքին տրվել։ Խորհուրդ չի տրվում ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, շատ համառ լինել, լավ է ղեկավարվել ինտուիցիայով։ Կարող եք կծու ուտեստներ փորձել։ Խուսափեք կենդանական սննդից։ Այսօր խորհրդանշական երազների օր է։


Просмотров: 210 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0