21:00
Նոյեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 28-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:
 

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:58-ը, քաջություն դրսևորելու, զոհաբերության օր է։ Սա հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու մեջ համառություն ցուցաբերելու օր է։ Ակտիվ, ստեղծագործ օր է, այն հարմար է սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների ու մասնագիտական որակները ստուգելու համար։ Աշխատանքը փոխել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը։ Կարող եք հավատարմության երդում տալ։ Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնակ մնալ։ Մի փորձեք ծանր աշխատանք անել ու այդտեղ ծախսել բոլոր ուժերը։
 

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 21:58-ից, տխրության, կյանքը ճանաչելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսել, մեդիտացիա անել, սովորել, ուսումնասիրել արմատները, արխիվային աշխատանքներ անել: Կարող եք սովորեցնել ուրիշներին, աշակերտներ պատրաստել, առատաձեռն լինել կամ պարզապես գիտելիքներ կուտակել: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել էլ խորհուրդ չի տրվում: Կարող եք ձեզ շատակերություն թույլ տալ: 
 




Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա օր է, երբ դռներ են բացվում դեպի ապագան: Նոր մակարդակի բարձրանալու ժամանակ է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ; Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ դնել կապերին: Ուտելիս չափավոր եղեք, խուսափեք մսից: Երազները կոնկրետ ինֆորմացիա չեն կրի իրենց մեջ:


Просмотров: 242 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES