Главная » 2018 » Նոյեմբեր » 28 » Նոյեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:59
Նոյեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 29-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 14:07-ից՝ Կույսի:
 

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:20-ը, տխրության, կյանքը ճանաչելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսել, մեդիտացիա անել, սովորել, ուսումնասիրել արմատները, արխիվային աշխատանքներ անել: Կարող եք սովորեցնել ուրիշներին, աշակերտներ պատրաստել, առատաձեռն լինել կամ պարզապես գիտելիքներ կուտակել: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել էլ խորհուրդ չի տրվում: Կարող եք ձեզ շատակերություն թույլ տալ:
 

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 23:20-ից, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր սովորականից շատ հակված կլինեք վեճերի ու արկածախնդրությունների: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրություն անել: Ուտելու հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Չի կարելի վրեժ լուծելու գայթակղությանը ու պրովոկացիաներին տրվել, ամուսնություն կնքել: Խուսափեք մսային ուտեստներից: Այսօր կսրվեն սեռական բնույթի խնդիրները: Ուշադիր եղեք նաև ողնաշարին:




Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հանգիստ ու ներդաշնակ օր է, նվիրված է պտղաբերությանն ու գեղեցկությանը: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային բարիքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ ու բարեգործություն անել: Խուսափեք վիճելուց: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազները աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա:


Просмотров: 207 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES