Главная » 2018 » Նոյեմբեր » 29 » Նոյեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
21:00
Նոյեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 30-ը համապատասխանում է լուսնային 23-րդ օրվան: Լուսինը Կույսի նշանի տակ է:
 

Լուսնային 23-րդ օրը չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Այսօր սովորականից շատ հակված կլինեք վեճերի ու արկածախնդրությունների: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրություն անել: Ուտելու հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Չի կարելի վրեժ լուծելու գայթակղությանը ու պրովոկացիաներին տրվել, ամուսնություն կնքել: Խուսափեք մսային ուտեստներից: Այսօր կսրվեն սեռական բնույթի խնդիրները: Ուշադիր եղեք նաև ողնաշարին:




Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այն հարմար է ցանկացած միության, մարմնային ու հոգևոր ուժեր ձեռք բերելու համար: Սա գեղեցկության ու ներդաշնակության օր է: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ ու վերանորոգմամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել: Անբարենպաստ է նաև գործարքներ կնքելը, ֆինանսական գործերով զբաղվելը: Ավելի շատ մրգեր ու հյութեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրից: Չի կարելի գինի խմել: Երազները կարող են լինել և՛ խորհրդանշական, և՛ իրական:



Просмотров: 190 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES