Նոյեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 3-ը կիսում են 24-րդ ու 25-րդ լուսնային օրերը։ Լուսինը Կույսի նշանի տակ է։
 

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է մինչև 01։33-ը, ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու օր է։ Պետք է ամեն ինչ ճշգրիտ ու մանրամասն անեք։ Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, այգում աշխատելը։ Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն։ Խորհուրդ չի տրվում զրուցելիս դիմացինի վրա ճնշում գործադրել, կոպիտ կատակներ անել, տխրել և ճամփորդել։ Ամրապնդեք առողջությունը, ուժային վարժություններ արեք, զբաղվեք յոգայով։
 

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 01։33-ից, միայնության, կենտրոնանալու ու երևակայությանը տրվելու օր է։ Տրվեք հանգստին ու ներդաշնակությանը, զգայունակություն զարգացրեք ձեր մեջ։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել ու ճամփորդել, ինչպես նաև մոռանալ խոհեմության ու ռացիոնալ լինելու մասին։ Շտապողականությունը նույնպես հակացուցված է։



Այսօր արևային 18-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Թեթև ու ուրախ օր է, համարյա տոն։ Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտեստներ պատրաստել, տոնել, նվերներ ստանալ։ Իսկ ահա գնումներ անել ցանկալի չէ։ Օրը հաջող է դատական որոշումների համար։ Սա առողջությունն ամրապնդելու ու բուժվելու օր է։ Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել։ Թեթև սնունդ օգտագործեք։ Նախապատվությունը տվեք կաթնամթերքին։ Հաճախ ու քիչ-քիչ կերեք։




02.11.2018 206 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։