Նոյեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 4-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը։ Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 12։00-ից՝ Կշեռքի։
 

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 02։56-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայությանը տրվելու օր է։ խորհուրդ է տրվում հանգստանալ ու ներդաշնակության մեջ լինել, զգայունակություն զարգացնել։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, մոռանալ խոհեմության ու ռացիոնալ լինելու մասին։ Կարող եք դիետա սկսել։ Լսեք ձեր ներքին ձայնին։ Շտապողականությունն այսօր հակացուցված է։
 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02։56-ից, վտանգավոր օր է։ Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ վատնում դատարկ զրույցների վրա։ Հենց այս օրը մարդը կարող է ծախսել իր էներգիայի ողջ պաշարը։ Խորհուրդ է տրվում իրատես լինել գնահատականներ տալիս, ձգտել ճանաչել կյանքն ու մարդկանց, հանել դիմակները։ Խորհուրդ չի տրվում լարվել կամ աշխատել չստուգված նյութի հետ, հանդիպումներ նշանակել և առանց հանգստանալու երկար աշխատել։



Այսօր արևային 19-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը նվիրված է ընտանիքին, տանը։ Սա սխալների համար զղջալու, դրանք ուղղելու օր է։ Այսօր կատարած ցանկացած վատ արարք հետևանք է թողնելու սերունդների վրա։ Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները։ Խուսափեք խոստումներ տալուց, պլաններ կառուցելուց ու նոր գործեր սկսելուց։ Մի մերժեք մարդկանց խնդրանքները։ Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին։ Երազները կշիռ կունենան, եթե առավոտյան մոտ տեսնեք։ Երազում մահացած հարազատներին, նախնիներին կամ սրբերի տեսնելը օգնության և պաշտպանության նշան կլինի։




03.11.2018 52 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։