Նոյեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 5-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:
 

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:18-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այս օրը մարդիկ կարող են ծախսել իրենց պահուստային ողջ էներգիան: Փորձեք ճանաչել կյանքը, ճիշտ գնահատեք մարդկանց ու իրականությունը: Խորհուրդ չի տրվում լարվել կամ աշխատել չստուգված նյութի հետ: Անբարենպաստ է հանդիպումներ նշանակելն ու առանց հանգստի աշխատելը:
 

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 04:18-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ստանալու ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալ, մեդիտացիա անել, լինել բնության գրկում, ծովային ճամփորդությունների մեկնել: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվել ու նոր գործեր սկսել:



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Սա չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել ու մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Վիրահատությունների համար լավագույն օրն է: Լավ օր է նաև ձեռքի աշխատանքով զբաղվելու՝ կարելու, գործելու համար: Խորհուրդ չի տրվում խորամանկության դիմել: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Խուսափեք ալկոհոլից: Չի կարելի խոզի միս ու սալ ուտել: Խուսափեք նաև քաղցրից: Երազները բարի կլինեն: Հնարավոր են էքստրեմալ երազներ:




04.11.2018 158 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։