Նոյեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 7-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը։ Լուսինը Կարիճի նշանի տակ է։
Լուսնային 28-րդ օրը բաժին է ընկում գիշերային ժամերին՝ 00։00-ից 06։59-ին։

 

Լուսնային 29-րդ օրը սկսվում է 06։59-ից ու ձգվում մինչև 19։01-ը։ Սա ամենավտանգավոր օրերից մեկն է։ Անկումների ու աղետների օր է։ Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ձեռնարկել։ Վերջ տվեք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը։ խորհուրդ է տրվում պատասխանատու լինել, զբաղվել տան ու տնտեսության հարցերով։ Անբարենպաստ է նոր գործեր սկսելը։
 

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 19։01-ից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին։ Դրանք հաղթահարելու դեպքում կկարողանաք կյանքի կոչել նոր նախաձեռնությունները։ Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, պետք չէ ռիսկային գործեր սկսել, պետք է միայն պլանավորել դրանք։
 

Բարենպաստ է հուզական հանգիստը։ Տրվեք հոսանքին։ Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը։ Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կհանգեցնի։ Փորձեք հանգստանալ, ալկոհոլ մի օգտագործեք, կծու ու տաք ուտեստներից հրաժարվեք։ 



Այսօր արևային 22-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժվելու հետ։ Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է։ Խորհուրդ է տրվում կյանքի ուղու ընտրություն կատարել, ապրել ինտուիցիայի վրա հենվելով։ Օգտակար են կապերը, ծանոթությունները, բանակցությունները։ Դատարկ բաների պատճառով մի վիրավորվեք։ Թեթև, բուսական սնունդ օգտագործեք։ Երազները կշիռ կունենան ու կիրականանան։ Լավ նշան է շատ երազներ տեսնելը։




06.11.2018 152 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։