Նոյեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 8-ը կիսում են լուսնային առաջին ու երկրորդ օրերը։ Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 21։59-ից՝ Աղեղնավորի։
 

Լուսնային առաջին օրը, որը ձգվում է մինչև 08։18-ը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին։ Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները։ Կենսական էներգիան այս օրը մեծ չի լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք և ոչինչ մի պլանավորեք։ Բարենպաստ կլինի հուզական հանգիստը։ Կարող եք տրվել հոսանքին։ Ցանկալի չէ կարևոր գործեր սկսել, ճամփորդել ու առևտուր անել։ Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը կորուստների պատճառ կդառնա։ Աշխատեք չհոգնել, խնայել էներգիան։ Խուսափեք ալկոհոլից։
 

Լուսնային երկրորդ օրը, որը սկսվում է 08։18-ից, հարմար է ճամփորդելու, ստեղծագործելու, առևտուր անելու, դիետաների համար։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, դատական գործընթաց սկսել, վիճել մտերիմների հետ, կասկածելի գործարքներ կնքել, մասնակցել ֆինանսական արկածախնդրություններին։



Այսօր արևային 23-րդ օրն է։ Արեգակը Կարիճի նշանի տակ է։ Խորհուրդ է տրվում լինել գործողության մեջ։ Կարող եք լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել։ Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հետ կապված հարցերով։ Նախապատվությունը տվեք թեթև սննդին։ Հեղուկ քիչ օգտագործեք։ Այսօր բարի նշան է երազներ չտեսնելը։




07.11.2018 156 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։