ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ԲՈԼՈՐ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բոլորին է հայտնի բումերանգի սկբունքը: Այն է՝ բոլոր մեր արարքներն ու մտքերը վերադառնում են մեզ. այդ իսկ պատճառով շատ կարևոր է այն, ինչ մենք անում ենք: Աստղակերպի նշաններն էլ ունեն իրենց թուլությունները, որոնք մեծ ազդեցություն են թողնում նրանց ճակատագրի վրա` հաստատելով բումերանգի սկզբունքի հարյուրտոկոսանոց ճշմարտացիությունը:

Իսկ հիմա այն մասին, թե բումերանգի ինչ սկզբունքներ են բնորոշ աստղակերպի նշաններից յուրաքանչյուրին:

Խոյ

Խոյերին բումերանգի պես վերադառնում են սեփական խոսքերը, որոնց նրանք հազվադեպ են հետևում: Մի կողմից լավ է, որ նրանք այդքան անկեղծ են, բայց մյուս կողմից էլ դա կործանիչ է հենց նրանց համար: Օրինակ` գործընկերոջ աջակցության կարիքը կա, իսկ նա հիշեցնում է Խոյին նախկին վիրավորանքը: Օգնություն Խոյերը հազվադեպ են խնդրում, սակայն կյանքում ամեն ինչ էլ լինում է, և հենց այստեղ է բումերանգը վերադառնում:

Ցուլ

Ցուլերը չափից դուրս մեծ կարծիքի են իրենց մասին, ուստի ճակատագիրը վերադարձնում է նրանց ինքնասիրահարվածությունը սիրային անհաջողությունների տեսքով: Համարյա բոլոր Ցուլերը կարծում են, որ իդեալական են, այդ իսկ պատճառով հարաբերություններում հաճախ ծայրահեղությունների են գնում: Դա էլ խիստ բացասաբար է անդրադառնում նրանց անձնական կյանքի վրա:

Երկվորյակ

Երկվորյակները չեն գնահատում այն, ինչ ուրիշներն են անում իրենց համար, ուստի շատ ժամանակ միայնակ են մնում: Նրանց թեթևամտությունն ու լրիվ անտարբերությունը նրանց նկատմամբ, ովքեր փրկում են իրենց կյանքը, սիրում ու հոգ են տանում իրենց մասին, բերում են նրան, որ բումերանգը հետ է գալիս` նրանցից տանելով ընկերներին ու սիրելիներին, դրանց հետ միասին էլ` հաջողությունը:

Խեցգետին

Խեցգետինների անեծքն էլ, որը նրանց երբեք չի լքում, մանիպուլյացիան է: Նրանք սիրում են, երբ ամեն ինչ իրենց հսկողության տակ է, այդ իսկ պատճառով աստղերն անում են այնպես, որ նրանց կյանքը քաոսի է վերածվում, որն էլ կործանում է ամեն լավ բան ու քայքայում է նյարդերը:

Առյուծ

Առյուծները մտածում են միայն իրենց ու իրենց ընտանիքի մասին` անտեսելով շրջապատի մարդկանց: Նրանց կարծիքով երկիրը հատուկ առանցքի շուրջ է պտտվում, որի կենտրոնում հենց իրենք են: Առյուծների ընկերները փոքրաթիվ են ու երկերեսանի: Նրանք էգոիստներ են և շրջապատված իրենց նմաններով:

Կույս

Կույսերը մշտապես կասկածում են ամեն ինչին ու մշտապես վատի մասին են մտածում: Իսկ նման վերաբերմունքը աստղերը ոչ ոքի չեն ներում` զրկելով հաջողությունից: Առանց պատճառի հոռետեսությունը բումերանգի տեսքով վերադառնում է սիրո ու գործերի մեջ անհաջողությունների տեսքով:

Կշեռք

Կշեռքները չափից դուրս անհոգ են, այդ իսկ պատճառով նրանց կյանքում մշտապես դժվարություններ են առաջ գալիս: Նրանք հազվադեպ են բժշկի դիմում, չեն հետևում` ինչ են ուտում, սխալ են սնվում, հետո էլ զարմանում են` ինչու գումար չունեն, կամ ինչու է ինքնազգացողությունը վատացել:

Կարիճ

Կարիճները սիրում են ինտրիգներ ու մանիպուլյացիաներ և դադարում են շփվել մարդկանց հետ, ում դուր են գալիս: Այդ իսկ պատճառով նրանց հետևից հաճախ են բամբասում, աստղերն էլ իրենց հերթին շրջապատում են նրանց խնդիրներով` զրկելով լավ ու վատ մարդկանց իրարից տարբերակելու ունակությունից:

Աղեղնավոր

Աղեղնավորները չափից դուրս անտակտ ու ազատասեր են և տպավորություն է ստեղծվում, որ նրանք միայն իրենց մասին են մտածում: Նրանք պաշտում են, երբ իրենց հաղթողներ են անվանում, ու պատրաստ են ամեն ինչի առաջին տեղում հայտնվելու համար: Իսկ բումերանգի սկզբունքն էլ նրանց դեպքում արտահայտվում է մշտապես առաջ եկող մանր խնդիրներով:

Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրում են իրենց աշխարհի արքաներ երևակայել. նրանք չափից դուրս լուրջ են, ուստի բումերանգի միջոցով նրանց են վերադառնում տհաճ ու զվարճալի իրավիճակները ու նրանց ծիծաղի առարկա դարձնում: Ճիշտ է, դա հազվադեպ է պատահում, փոխարենը ուղիղ նշանակետին է դիպչում:

Ջրհոս

Ջրհոսներն իրենց հերոսներ են երևակայում, որոնց վիճակված է փրկել աշխարհը աղետներից ու կործանումից: Նրանք փորձում են պարտադրել ուրիշներին սեփական մտքերն ու գաղափարները և դրանք որպես միակ ճշմարտություն ներկայացնել, որի համար էլ ճակատագիրը պատժում է անսպասելի խնդիրներով: Նրանց հաճախ լքում են նույնիսկ լավագույն ընկերները:

Ձկներ

Ձկները երազողներ են, ովքեր ապրում են գեղեցիկի մասին մտքերով: Նրանց պակասում է լրջությունը, դրա համար էլ նրանք իրենք են իրենց պատժում. չէ՞ որ շատ քչերն են նրանց լուրջ ընդունում:



06.03.2018 2539 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։