Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

ԺՊԻՏՆ ՈՒ ՆՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ժպիտը մարդու մասին կարող է ավելին ասել, քան ցանկացած այլ ժեստ: Ժպտալիս բերանի անկյունները պետք է վերև բարձրանան: Եթե դրանք ներքև են իջնում, ապա դա ժպիտ չէ, այլ դիմակ` սառն ու ձևական:


Բնական ժպիտ (ատամները բացվում են, լնդերը` ոչ)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/smile1.png

  • Զգացմունքների ներդաշնակություն

Այսպես ժպտացող մարդը ներդաշնակության մեջ է գտնվում սեփական զգացմունքների հետ, դրանք ի ցույց չի դնում, բայց չի էլ թաքցնում: Այս ժպիտը նաև ինքնավստահության նշան է:



Բացված լնդեր

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/smile2.png

  • Չափազանց շռայլ
  • Չեն հավատում, որ կարող են սիրված լինել հենց այնպես

Եթե լայն ժպտալիս երևում է նաև լնդերը, ապա տվյալ անձնավորությունը համոզված է, որ սիրված է մարդկանց կողմից միայն այն պատճառով, որ նրանց համար ինչ-որ բան է անում կամ ինչ-որ բան կարող է նրանց տալ: Շատ հնարավոր է, որ նման մարդիկ ձգտում են օգտակար բաներ անել շրջապատի համար, չեն հավատում, որ կարող են սիրված լինել հենց այնպես: Նրանք ձգտում են համակրանք ու սեր նվաճել առատաձեռնության, ինքնազոհաբերության միջոցով: Սիրում են նվերներ անել` չմտածելով արդյոք իրենց էլ նույն կերպ կպատասխանեն:



Ձգված շուրթեր (երբ վերին շրթունքը ձգվում է ատամների վրա)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/smile3.png

  • Ձևական անկեղծություն
  • Ինչ-որ բան է թաքցնում

Այսպիսի ժպիտը դիմակ է, որը թաքցնում է նրա տիրոջ իսկական զգացմունքները: Նա փորձում է հոգատարություն ու անկեղծություն ցուցադրել, որը, սակայն, գոյություն չունի: Այս ժպիտի հետևում կարող է սուտ թաքնված լինել: Խուսափեք որևէ իր գնել այն վաճառողից, որը նման կերպ է ժպտում:

Հավաքված շուրթեր (համբույրի տեսքով)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/smile4.png

  • Տարածություն պահելու ցանկություն

Այսպիսի ժպիտը արտահայտում է տարածություն պահելու ցանկություն: Այն կարծես ասում է. «Ես քաղաքավարի եմ ձեզ հետ, բայց մի շտապեցրեք ինձ: Ինձ ավելի մոտենալու համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն փորձերից հրաժարվել պետք չէ»:



Ծուռ ժպիտ (բերանի մի անկյունը վեր է մյուսից)

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/smile5.png

  • Ցուցադրական ժպիտ

Սա ցուցադրական ժպիտ է: Այսպես ժպտացող մարդը փորձում է լավ տպավորություն թողնել, ցույց չի տալիս իր իրական զգացմունքները:


Загрузка...
Կատեգորիա: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Ավելացրեց: Moder-003 (08.02.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 523 | Տեգեր: ֆիզիոգնոմիկա | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES