Հոկտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 10-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը։ Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 08։09-ից՝ Կարիճի։
 

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է մինչև 09։03-ը, պետք է ուշադրություն դարձնել ժլատությանը ու զավթողական բնազներին։ Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները։ Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք։ Պլանները հետո կարող են հաջողությամբ իրականանալ։ Բարենպաստ է հանգստանալն ու հոսանքին տրվելը։ Անբարենպաստ է կարևոր գործեր սկսել, ճամփորդել ու առևտուր անել։ Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ է զբաղվում։ Աշխատեք չհոգնել, ալկոհոլ չօգտագործել, կծու ու շատ տաք ուտելիքներ չուտել։
 

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 09։03-ից, բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի համար։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, դատական գործընթացներ սկսել կամ մասնակցություն ունենալ դրանց, վիճել մտերիմների հետ, կասկածելի գործարքներ կնքել, մասնակցել ֆինանսական արկածախնդրություններին։ 



Այսօր արևային 24-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա բժշկության, քիմիայի, հավատի ամրությունը ստուգելու օր է։ Քննադատական ու բարդ օր է։
 

Խորհուրդ է տրվում մաքրել տունն ու սեփական ներաշխարհը։ Պետք չէ տրվել պրովոկացիաներին։ Այսօր նախապատվություն տվեք կաթին ու սև հացին։ Կարող եք շատ աղ օգտագործել։ Լավ է երազներ չտեսնել։ Միակ լավ երազը ձեզ անձրևի տակ տեսնելն է։ Օրվա բոլոր երազները մի քանի տարուց կիրականանան։





09.10.2018 212 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։