Հոկտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 11-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը։ Լուսինը Կարիճի նշանի տակ է։
 

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 10։23-ը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները։ Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, դատական գործընթացներ սկսել կամ մասնակցել դրանց, վիճել մտերիմների հետ, կասկածելի գործարքներ կնքել, մասնակցել ֆինանսական արկածախնդրություններին։
 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10։23-ից ու տևում մինչև կեսգիշեր, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է։ Եթե պայքարի սովոր մարդն իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա։ Ամենալավ օրն է մարտարվեստով զբաղվելու համար։ Կարող եք աշխատել մետաղի, սուր գործիքների հետ։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, պասիվ ու թույլ լինել։



Այսօր արևային 25-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ։ Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, եթե վիճել եք, հաշտվեք, մի խուսափեք սիրո դրսևորումներից։ Սա պարտքերը մարելու, ներելու օր է։ Օգնեք կարիքավորերին։ Խորհուրդ չի տրվում ավելորդ համառություն դրսևորել, նոր գործեր սկսել, բայց կարող եք ձեզ համար ճանապարհ մշակել։ Խուսափեք մսային կերակուրներից։ Հյութեր, մեղր ու կաթ օգտագործեք։ Երազները նշանակություն կունենան, եթե կոնկրետ են, և արագ կկատարվեն, եթե վառ են։





10.10.2018 348 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։