Հոկտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 1-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 22:00-ից՝ Խեցգետնի:
 

Լուսնային 22-րդ օրը, որը կձգվի մինչև 22:44-ը, տխրության, կյանքի գիտելիքների ու կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ ու մեդիտացիա անել, սովորել, զբաղվել սեփական տոհմածառի ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զվաղվելն ու բանակցություններ վարելը: Կապեր հաստատել նույնպես խորհուրդ չի տրվում:
 

Լուսնային 23-րդ օրը պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել ու տարվել սիրախաղերով: Խորհուրդ է տրվում զբաղվել տնային գործերով, կարգի բերել տունը, մաքրություն անել: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, տրվել պրովոկացիաներին ու վրեժխնդիր լինել: Խուսափեք մսային կերակուրներից: 



Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը գտնվում է Կշեռքի նշանի տակ: Օրը հարմար է ցանկացած տեսակի միություն կնքելու, մարմնային ու հոգևոր ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ ու վերանորոգմամբ, տանը մաքրություն անել: Հոգ տարեք կենդանիների ու բույսերի մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել: Խուսափեք գործարքներ կնքելուց, ֆինանսական գործերով զբաղվելուց, ծառ կտրելուց ու որս անելուց: Հնարավորինս շատ հյութեր ու մրգեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Օրվա երազները կարող են լինել ինչպես խորհրդանշական, այնպես էլ՝ իրական:





30.09.2018 124 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։