Главная » 2018 » Հոկտեմբեր » 1 » Հոկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
20:00
Հոկտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 2-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը։ Լուսինը Խեցգետնի նշանի տակ է։
 

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է մինչև 23։39-ը, պետք է պայքարել վախերի դեմ։ Չի կարելի անգործության մատնվել ու սիրախաղերին տրվել։ Զբաղվեք տնային գործերով, տանը կարգուկանոն հաստատեք, մաքրություն արեք։ Խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել։ Խուսափեք մսային կերակուրներից։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, տրվել պրովոկացիաներին ու վրեժխնդրության զգացմանը։
 

Լուսնային 24-րդ օրը ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու օր է։ Ամեն ինչ պետք է մանրակրկիտ ու ճշգրիտ անել։ Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, այգում աշխատելը։ Այսօր դրված հիմքերը հետագայում կնպաստեն ռեզերվներն ակտիվ օգտագործելուն։ Խուսափեք զրուցակցի վրա ճնշում գործադրելուց, կոպիտ կատակներից։ Պետք չէ տխրել ու տրվել անգործությանը։ Խորհուրդ չեն տրվում նաև ճամփորդությունները։



Այսօր արևային 16-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը խորհրդանշում է օրենքը, արդարությունը։ Սա խիստ ու խելամիտ օր է։ Օրենքներին հետևելու, պարտքերը մարելու օր է։ Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն հաստատել, տանը մաքրություն անել, պարզություն մտցնել հարաբերություններում, անցնել աշխատանքի, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել։ Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները։ Նախապատվությունը տվեք հում, դառը-թթու, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք։ Միս խորհուրդ չի տրվում։ Օրվա երազները կոնկրետ բնույթ կկրեն ու մոտ օրերս կիրականանան։



Просмотров: 317 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES