Главная » 2018 » Հոկտեմբեր » 8 » Հոկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
01:00
Հոկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 05:09-ից՝ Կշեռքի: 
 

28-րդ լուսնային օրը, որը ձգվում է մինչև 06:17-ը, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու, նվերների ու հայտնագործությունների օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրություն պահպանել, կառավարել հույզերը: Խորհուրդ չի տրվում ծաղիկներ պոկել ու ծառեր կտրել:
 

Լուսնային 29-րդ օրը ամենավտանգավոր ու սարսափելի օրերից է: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել, պետք է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խորհուրդ է տրվում պատասխանատվություն զարգացնել, պայքարել ձանձրույթի ու տագնապի դեմ, զբաղվել տնով ու տնտեսությամբ: Նոր գործեր մի սկսեք: 



Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժի հետ: Փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում ընտրել ձեր ուղին ու գործել ինտուիցիայով: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում նեղանալ դատարկ բաների պատճառով: Թեթև, բուսական սնունդ օգտագործեք: Երազներն արագ կիրականանան: Լավ նշան է շատ երազներ տեսնելը:



Просмотров: 242 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES