Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

ԻՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԴԵՄՔԻ ԽԱԼԵՐԸ. ԽԱԼԵՐ ՃԱԿԱՏԻՆ

Загрузка...

Խալերը ամենից սովորական, սակայն միևնույն ժամանակ անսխալ նշաններ են, որոնք օգնում են կանխորոշել մարդու ապագան: Ճակատի խալը սովորաբար կանխորոշում է հաջող կարիերա և ձեռքբերումներ գործնական կյանքում:



  • Խալը՝ ճակատի աջ կողմում, համարյա մազերին կպած, կանխորոշում է հաջող գիտական կյանք ու ձեռքբերումներ գիտության բնագավառում: Դա սակայն իրականություն կդառնա միայն այն դեպքում, եթե նման խալ ունեցող մարդը ուժ ու համառություն ցուցաբերի:
  • Խալը՝ աջ կողմում ու ճակատի կենտրոնին մոտ,  նշանակում է, որ նման մարդու ապագան նվիրված է լինելու ցանկալի նպատակին՝ նյութական բարեկեցություն ձեռք բերելուն: Ժամանակի ընթացքում նա կհասնի ուզածին. ճակատագիրը բարյացակամ է նրա հանդեպ:
  • Խալը՝ ճակատի աջ կողմում ու հոնքերին մոտ, ցույց է տալիս մարդու՝ առաջատար լինելու հատկությունները, որն էլ նրան ապագայում կօգնի կարիերա անելու: Սակայն անհրաժեշտ է շատ աշխատել, նման մարդու ճակատագիրն ամենահեշտերից չէ, հաջողության ճանապարհին հնարավոր են մի շարք տհաճություններ, դժվարություններ, որոնք, սակայն, հաջողությամբ կհաղթահարվեն:
  • Ճակատի կենտրոնում խալը ցույց է տալիս նպատակասլացություն, որը կօգնի շատ բանի հասնել մասնագիտական դաշտում: Դրանից բացի, այս մարդու մեջ եղած հոգևոր ու  բարոյական նկարագիրը ազդեցություն կունենան մարդկանց հետ շփման վրա: Այս մարդու համար ապահովված են հարգանքն ու հասկացված լինելը: Այդ իսկ պատճառով մասնագիտական վերելքը կընթանա առանց դժվարությունների:
  • Խալը՝ ճակատի ձախ կողմում, վեր տեղադրված, համարյա մազերին մոտ, անձնական կյանքում որոշակի անհաջողությունների ու հիասթափությունների նշան է: Ամենից առաջ դա կարող է տեղի ունենալ աշխատանքով տարվածության հետևանքով: Այս դեպքում հնարավոր են անհաջողություններ անձնական կյանքում, միայնություն:
  • Ձախ կողմում, ճակատի կենտրոնին մոտ խալը նշանակում է, որ եթե այս մարդը սրտամոտ աշխատանք ընտրի, մեծ հաջողությունների կարող է հասնել: Սակայն միևնույն ժամանակ, եթե աշխատանքը որոշ ժամանակ հետո հիասթափեցնի, այս մարդու կյանքը հեշտ չի լինի. նրան հիասթափություններ են սպասում:
  • Խալը՝ ճակատի ձախ կողմից, հոնքերին մոտ, ցույց է տալիս, որ նյութական բարեկեցության ճանապահին որոշակի դժվարություններ, խոչընդոտներ են սպասվում, որոնք այս մարդն ի վիճակի է հաղթահարել:
  • Ճակատի երկու կողմերում սիմետրիկ տեղավորված երկու կամ չորս խալերը ուրախ, հաճելի կյանք են կանխորոշում: Ճակատագիրը բարյացակամ է նման մարդու հանդեպ, նրա մոտ ամեն ինչ կստացվի. շրջապատը, ղեկավարությունը, գործընկերները նրան հարգանքով, վստահությամբ ու սիրով կվերաբերվեն:
  • Ճակատին մեծ քանակությամբ ոչ սիմետրիկ տեղավորված խալերը հիասթափություններ են կանխորոշում: Խաբված հույսերն ամենից առաջ աշխատանքի, կարիերայի, գործերի հետ կապված կլինեն: Իսկ ընդհանուր առմամբ այս մարդու կյանքը հաջող կդասավորվի, հատկապես̀ անձնական (ընտանեկան) կյանքը:

контекстная реклама в интернете стоимость


Կատեգորիա: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Ավելացրեց: armenlur (07.12.2017) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 988 | Տեգեր: ֆիզիոգնոմիկա | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES